Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Նոր լիցք՝ Մայր Աթոռի դեմ հարձակումներին

Նոր լիցք՝ Մայր Աթոռի դեմ հարձակումներին
18.11.2025 | 11:28

Փաշինյանն, անդրադառնալով Վաղարշապատում քպ թեկնածուի հաջողությանը, անոնսում է, որ դրանով նոր լիցք է հաղորդվելու Մայր Աթոռի դեմ հարձակումներին:

Այս սցենարը մինչև ընտրություններ քննարկվել էր և ի սկզբանե պարզ էր, որ քպ-ին քաղաքը վերցնելն անհրաժեշտ է ոչ թե դասական առումով կառավարման, այլ Վեհարանի դեմ գործողությունների համատեքստում:

Սրանով էր պայմանավորված երկրի ողջ ռեսուրսի կենտրոնացումը Վաղարշապատի ուղղությամբ, որովհետև այն ոչ թե համայնքային, այլ սեփական երկիրը հարվածի տակ դնելու նախաձեռնության մի շրջափուլն էր:

Թեև Վաղարշապատում բուն քպ թեկնածուն խուսափում էր, շրջանցում Կաթողիկոսի և Մայր Աթոռի դեմ հայտարարություն հնչեցնելուց, սակայն իր մասով իշխանության ակնկալիքն այլ էր:

Ինքն իշխանությանը պետք էր արտաքին ֆոնը պահելու և պրոցեսն անհրաժեշտ կետին հասցնելու համար, իսկ հաջորդիվ խաղի մեջ կմտցվեն նրանք, ովքեր պատասխանատու են Եկեղեցու, ազգայինի և սեփական հանրության դեմ հակապետական գործունեության համար:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3845

Մեկնաբանություններ